Արցախում մնացած հայերը եկել են Հայաստան
23/1/2026 13:58

Արցախում մնացած 10 հայերը նույնպես եկել են Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա։