«Խաղաղության համաձայնագրից» հետո մեր կարիքը չի լինի. ԵՄ դիտորդներ

23/1/2026 14:04

Կան պլաններ, որ երբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ մեր կարիքն այլևս չի լինի, կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին,- ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն է հայտարարել․ «Այն, ինչ մենք հիմա անում ենք, կոչվում է անվտանագային իրավիճակի իրազեկվածության վերակարգ, բայց մենք շարունակելու ենք այցելել գյուղեր: Ինչպես արդեն ասացի, դա տեղի կունենա, երբ «Խաղաղության համաձայնագիրը» վավերացվի: Այս պահին դա Կառավարության ցանկությունն է, բայց Բրյուսելից, մասնավորապես այս պահին, համաձայնություն կա, որ մենք կշարունակենք մեր աշխատանքը, ինչպես իրականացրել ենք 2023 թվականից, այսինքն՝ վերակարգեր սահմանին, զուգահեռ զեկույցներ, այցելություն սահմանամերձ համայնքներ, այդ թվում՝ հակամարտությունից տուժած»,- նշել է նա: