Կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում

23/1/2026 14:10

Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից․ այս մասին ասված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։ «Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը: Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ»։