Օդի ջերմաստիճանը կբարձրանա
23/1/2026 14:12

Երևանում հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: