Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել

23/1/2026 16:38

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Այս մասին հայտնոում են Մայր Աթոռից: «Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով»: