Նարեկ Սամսոնյանին նախապատրաստում են վիրահատության
23/1/2026 20:51

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։
«Այս անգամ որևէ բյուրոկրատական արգելք չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն»,- գրել է Մելիքյանը։