Կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է
23/1/2026 20:52

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է։ Այս մասին նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի ԱՄՆ վիզայի համակարգի ամբողջականությունը և ապահովի ազգային անվտանգությունը»,- նշված է հրապարակման մեջ։
Դեսպանությունը նաև զգուշացնում է, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզայի դիմումի մերժման։