Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն 420 դրամ

24/1/2026 10:36

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ։ Արդեն 420 դրամ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով»,-գրել է նա։