Շնորհակալություն են հայտնում Ալիևին, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները

24/1/2026 17:03

Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանը գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն․ ինչ անում ես՝ ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»: