«Նոլդու Փաշինյան»
25/1/2026 11:39
Թալինցի Սարգիս Պետրոսյանն այսօր ակցիա է իրականացրել Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ։ Նա միացրել էր երգ Փաշինյանի մասին, որը ստեղծվել է ադրբեջանցիների կողմից՝ «Նոլդու Փաշինյան»։
«Փաշինյանին 600 հազար մարդ է ընտրել, իսկ Գարեգին Երկրորդը 10 մլն հայի Կաթողիկոսն է, չպետք է փոքրամասնությունը որոշի։ Մանկապարտեզների, դպրոցների աշխատողներին 20 րոպե առաջ են SMS ուղարկել, որ արագ ներկայանան։ Ես էս մարդկանց խղճում եմ, որ իրենց խղչուկ աշխատավարձի համար էսպես ստորանում են»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Սարգիսը։