Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում
25/1/2026 11:42
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փորձում է համոզել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հայկին հեռանալ եկեղեցուց, որ իրենց «սրտի քահանան» մատուցի պատարագը Նիկոլ Փաշինյանի համար։
NEWS.am–ի հետ զրույցում Մովսիսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:
Դեռեւս պարզ չի, թե ինչ որոշում կկայացնի Տեր Հայկը։ Նշենք, որ տարածքում մեծաթիվ ուժայիններ կան, այդ թվում քաղաքացիական հագուստով։
Րոպեներ առաջ Տեր Հայկը զրույցում ասաց, որ ինքը գնում է Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։
«Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի մատուցի»,– ասաց նա։