Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

25/1/2026 17:38

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: «Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակական հարձակումները երկրի քաղաքացիական բնակչությանը անպաշտպան են թողնում ձմեռային ցրտի դեմ։ Երկարատև մարտերն ավելի ու ավելի լուրջ հետևանքներ են ունենում քաղաքացիական բնակչության համար։ Ես կոչ եմ անում բոլորին ակտիվացնել ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Հռոմի պապ Լևոն XIV պապը։