Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը

25/1/2026 19:36

Զինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ, հայտնում է 24news.am-ը։ Ըստ կայքի տեղեկությունների, վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը։ Արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։