Միքայել Սրբազանին թույլ չեն տվել ստանալ Սուրբ Հաղորդություն

25/1/2026 19:39

Այսօր՝ հունվարի 25-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում ԲԿ-ի հոգևոր սպասավորի կողմից մատուցվելիք Սուրբ Պատարագի ընթացքում չեն թույլատրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ստանալ Սուրբ Հաղորդություն։ Հայտնում է Yerkir.am-ը։ Ամիսներ առաջ կալանավորված սրբազանը վերջերս վիրահատվել է այդ հիվանդանոցում և հետվիրահատական ապաքինման փուլում է։