Արագածոտնի թեմի առաջնորդի կալանքը երկարաձգվել է
26/1/2026 16:39

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարձգվել է 1 ամսով և վերացվել են բոլոր տեսակի սահմանափակումները, որոշումը հրապարակել է նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել կալանքի երկարաձգման։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: