Հայաստան են վերադարձել ԱՄՆ-ից արտաքuված քաղաքացիներ

26/1/2026 20:02

ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների․ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ օրերս Երևանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից ժամանած Boeing 767-300 ինքնաթիռը։ Հենց դրանով են տեղափոխվել արտաքսվածները։ ՀՀ ՆԳՆ-ն հաստատել է տեղեկությունը, բայց չի նշել նրանց թիվը։ «Հարկադիր վերադարձված անձինք են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման և փաստաթղթավորման աշխատանքներ», - ասել են նախարարությունից։ Այլ մանրամասներ չեն տրամադրել։ Նախնական տվյալով՝ ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ-ից, միջանկյալ վայրէջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան, այստեղից էլ մեկնել է Ուզբեկստան, ավելի քան 40 արտաքսված անձի է տեղափոխել նաև այդ երկիր։