Խոշոր ավտովթարներ՝ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում

27/1/2026 13:19

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։ Ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։