Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը

27/1/2026 13:24

Իրենց խնդիրն է, երևի բարդույթներ ունեն: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գերատեսչությունների «Արցախի կանչ» կոթողի մոտ չխոնարհվելուն: «Այսօր այն օրը չէ, որ այլ գնահատականներ տանք, պետք է այնպես անենք, որ մեր հանրապետությունում նոր զոհեր չլինեն ու ապրենք խաղաղ և անվտանգ հայրենիքում: Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի, որ նման օր մեր պատմության մեջ ընդհանրապես չլիներ, բայց բոլորս պետք է հոգեկոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք իրենց ծնողների, եղբայրների և քույրերի առջև, նրանք իրենց ամենաթանկն են տվել հայրենիքին: Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»,- նշել է նա: Հարցին, թե ինչ կարծիք ունի Դավոսում կայացած համաժողովի ժամանակ ՀՀ նախագհի՝ Ալիևին հայտնած շնորհակալության մասին, Վանեցյանը պատասխանեց. «Անհասկանալի է այս մարդկանց՝ միգուցե մարդ էլ պետք չի իրենց ասել, պահվածքն ու մոտեցումը, անկեղծ ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, բայց հուսով եմ, որ առաջիկայում այս ամբողջը կշտկվի»: