Շատ բեղմնավոր երկխոսություն ունենք թուրք գործընկերների հետ

28/1/2026 17:42

Իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի ու շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացենք սահմանը,- ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում այս մասին խոսել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ «Գյումրի-Կարս երկաթուղու մասին խոսվեց, որ կվերականգնվի, և այս երկաթուղով տեղափոխում կիրագործվի: Եթե անկեղծ լինեմ, հիմնական հարցը այստեղ ոչ թե ինչն է, այլ երբը: Վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի: Շատ ինտենսիվ ու բեղմնավոր երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, մեր օրակարգը շատ հարուստ է: Կա հանձնառություն ու պատրաստակամություն, որը բազմիցս արտահայտվել է երկու կողմերի կողմից, որ վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության՝ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկների միջև: Այնուհետև՝ ամբողջապես սահմանը բացելով, երկու երկրների միջև անշուշտ կստեղծենք համագործակցություն, առայսօր մեզ հաջողվել է զանազան վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնել»,- նշել է նա: