Ճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն այրվել է
28/1/2026 19:47

Այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարսամ Խ․-ին։