Բաքվում մնացած հայերի վերադարձը նշանակալի ավանդ կլինի
28/1/2026 19:48

Բաքվում պահվող հայերի վերադարձը Ադրբեջանի կողմից նշանակալի ներդրում կլինի երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հաշտեցման գործում,- այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում։
«Վերջերս Ադրբեջանում պահվող չորս բանտարկյալների ազատ արձակումը հույս է ներշնչում մնացած 19 բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ դեռեւս անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործում համագործակցության համար»,- ասել է Միրզոյանը։
Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի եւ ԵԽԽՎ-ի հետեւողական ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերած աջակցությունը։