Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում բանակցում է տարբեր երկրների հետ

29/1/2026 13:04

Հայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ստորագրել են երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան: