Արարատ սար ՀՀ-ում չկա
29/1/2026 13:58

Արարատ թե Արագած, այդ հարցը հետևյալի մասին է պետություն, թե չպետություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ և դա Արարատ խոշորացված համայնքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար ՀՀ-ում չկա:
Եթե դա դուք չեք նկատում և մենք չենք նկատել դա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ պետություն և չպետություն հասկացությունների միջև սահմանազատում իրականացրած չի եղել, և մենք դա իրականցրել ենք, որովհետև մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք»,-ասել է Փաշինյանը: