Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է
29/1/2026 20:11

Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է, այս մասին ասաց Բագրատ սրբազանը՝ նիստերի դահլիճից դիմելով ԵԽ պատգամավորներին։
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստի ընթացքում սրբազանը հիշեցրեց, որ երեկ Եվրախորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
«ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ հոգևորականները ցանկացել են ահաբեկչություն անել։ Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է։ I wish you the same democrasy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է)»,- նշել է սրբազանը։
Նա նաև ընդգծել է, որ եվրոպական կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի արդյունք է Հայաստանում այսօր կատարվողը։