ՄԻՊ-ն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին
29/1/2026 20:14

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա Էուլջեքջյաններին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջիններիս իրավունքներին վերաբերող հարցերն առաջին իսկ օրվանից գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում, դրանք անընդհատ ռեժիմով հասցեավորվել են միջազգային և ներպետական իրավասու մարմիններին:
Լինդա Էուլջեքջյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այս ամբողջ ժամանակահատվածում իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, սոցիալական աջակցություն ստանալու հարցում Անահիտ Մանասյանի գործադրած ջանքերի և անհրաժեշտ աջակցության համար:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա և կհասցեավորվեն ըստ իրավասության: