ՀՀ-ԵՄ մերձեցումը կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա

30/1/2026 09:57

Եվրոպական միության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համարմ,- TASS-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ բախմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը, «այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ասել է Մասլեննիկովը։ Նա նաև նշել է, որ ԵՄ ղեկավարությունը որոշ պահի կպահանջի Հայաստանի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական կուրսի հետ․ «Ես նաև հույս ունեմ, որ Երևանը հասկանում է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջները բավարարելը չի ​​երաշխավորում ԵՄ անդամակցությունը»,- ասել է պաշտոնյան։