Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին

30/1/2026 14:15

ԱԺ նախագահն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: