Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

30/1/2026 17:42

Հունվարի 30-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։