ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
30/1/2026 19:53

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում, թե ի՞նչու այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։
Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին, մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։