Պատրաստ ենք ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները․ ՌԴ ԱԳՆ

30/1/2026 19:54

Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները,- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել․ «Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, ինչպես այն կոչվում է, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու մեր միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի եզակի փորձը։ Սակայն նախ, հավանաբար, արժե ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և շահագործման բոլոր մանրամասները։ Ինչպես մենք հասկանում ենք, դրա մշակումը միայն սկզբնական փուլում է»։