Կաթողիկոսի եղբոր կալանքը երկարաձգվել է

30/1/2026 20:00

Արմավիրի մարզի դատարանը Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է, լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ապօրինի որոշում է կայացվել։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։