Դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ. Փաշինյան

12/11/2026 15:16

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը,- Անթալիայում թուրք լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մենք շատ դրական երկխոսություն ունենք ու անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է այժմ գտնվում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իսկ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում արժևորում է երկու երկրների միջև գործընկերությունը, Փաշինյանը պատասխանել է. «Այո, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։