«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
31/1/2026 13:23

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արայիկ Ի.-ն, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։