Երբեք իմ ուխտը չեմ դրժելու

31/1/2026 18:20

Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես ուխտ եմ արել, իջման սուրբ սեղանի առջև ծնկի եմ եկել, Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահվան գնով։ ՔԿ-ում հարցաքննվելուց հետո լրագրողներին ասել է Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ «Մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն հայոց հայրապետին, անկախ նրանից՝ ով կլինի Վեհափառը, պետք է հնազանդության ուխտը պահենք։ Մերը աշխատանքային պայմանագիր չի, մերը հոգևոր ծառայություն է»,- նշել է նա։ Այսօր վաղ առավոտից ծանուցումներ են ուղարկվում Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Քննչական կոմիտե ներկայանալու, քանի որ ունեն մեղադրյալի կարգավիճակ։