Սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է
31/1/2026 18:21

Սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է, մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ: ՔԿ-ում հարցաքննվելուց հետո լրագրողներին ասել է Գերագույն խորհրդի քարտուղարությամբ զբաղվող Տեր Մովսես քահանա Սահակյանը, որին եպիսկոպոսների հետ հրավիրել էին հարցաքննության։
«Ես որոշում կայացնող մարմին չեմ, որ ինձ այս հարցով կանչել են հարցաքննության։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ, Միքայել Սրբազանը պետք է գա՞ր, Արագածոտնի թեմի 12 քահանաները, էս երկրում հանցագործություն չկա՞, սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,– ասել է նա։
Տեր Մովսեսը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։