Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/1/2026 20:29

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը։ «Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որովհետեւ կարգալուծությունը Կաթողիկոսի մենաշնորհն է եւ որեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման որոշումը չեղարկել կամ միջամտել»,– հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան Սրբազանը։ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեից դուրս գալով՝ նա եւ փաստաբանը հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։