Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը

31/1/2026 20:32

Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի եւ Եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հարցաքննությունից հետո բարձրաստիճան հոգեւորականները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։ «Բոլոր Սրբազանները մեղադրվում են, որ հունվարի 27–ին կարգալույծ են արել Արման Սարոյանին, այդ կերպով խոչընդոտել են տխրահռչակ դատական ակտի կայանմանը։ Մուշեղ Սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, քանի որ կարգալույծ անելու իրավասություն չունի»,– ասաց Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։