Խոշոր ավտովթար Երևանում, տուժածներ կան

1/2/2026 10:08

Հունվարի 31-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ և գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel», «BYD» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները. վերջինից առկա է գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և «Porsche» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել «Porsche» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։