Միքայել Սրբազանը հիվանդանոցում պատարագի է մասնակցել

1/2/2026 13:38

Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի․ այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից: Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»,- գրել է Աբրահամյանը։