Ավտոմրցաշարի ժամանակ վարորդը մահացել է
1/2/2026 13:46

Այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։