Երկրաշարժ՝ Իրանում

1/2/2026 19:10

Իրանում տեղական ժամանակով ժամը 8:41-ին տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Բուշեհր նահանգի Ասալուե շրջանում է։ Ինչպես հաղորդում է Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։