Ադրբեջանի տարածքով ՀՀ հացահատիկ է ուղարկվել
1/2/2026 19:12

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1,746 տոննա։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
Ավելի վաղ Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ներկրվել Հայաստան։