ՀԱՍԵ պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է

2/2/2026 01:12

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, և սա մի իրավիճակ է, որը երբեք չէինք կարող պատկերացնել․ այս մասին փաստաբան Արամ Վարդևանյանն է գրել՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, և սա մի իրավիճակ է, որը երբեք չէինք կարող պատկերացնել: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,- գրել է Վարդևանյանը։