Սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են

2/2/2026 14:29

2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում: Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։ ՀՎԿԱԿ-ը հորդորում է. • խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ նշաններով հիվանդների հետ շփումից, • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել մարդաշատ վայրեր, • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, • հագնվե´ք եղանակին համահունչ, • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, • հետևե´ք անձնական հիգիենային»,- ասվում է հաղորդագրությունում