Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի

2/2/2026 18:34

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին, տեղեկություն, որ Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի. կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը: