Բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ

2/2/2026 23:06

Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով՝ նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին»,- նշել է նա: