Արշակ սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
3/2/2026 11:59

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, այսօր՝ փետրվարի 3–ին, հրապարակվեց Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը. կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ միայն վերացվեց Արշակ սրբազանի քրոջ երեխաների ետ հանդիպման արգելքը։
Նախօրեին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացվել ավելի խստացնելու տեսակցությունների արգելքը։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը 2025 թ. դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։