Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու

3/2/2026 16:19

Որքան մոտենանք նախընտրական գործընթացին, այնքան հարձակումներն ավելի վատն են լինելու։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Սա վերջին երկու օրվա դեպքերի մասին եմ ասում: Իհարկե, մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց հարձակումներն ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գռեհիկ են լինելու։ Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր այս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք, որովհետև հասկանում ենք, որ չկա ուրիշ այլընտրանք, որովհետև հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի»,-նշել է նա։