Մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում

3/2/2026 16:24

Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա։ Ի պատասխան Գալաստյանն ասաց, որ դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։ «Այնուամենայնիվ, մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցություններն էական չեն լինի»,– ընդգծեց ԿԲ նախագահը։ Ըստ նրա` եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ` ներմուծման և արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։