TRIPP-ը համարում են անվտանգության երաշխիք, հետո հակառակը կլինի

3/2/2026 17:51

Մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք։ Իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ էլ կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե ոչ: Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչ խաղաղության երաշխավոր պետք է լինի»,- նշել է նա: